Բարի գալուստ Լոռվա գեղատեսիլ բնաշխարհի ամենատեսարժան և գողտրիկ վայրերից մեկը` Թեժ լեռ, որի մտերիմ հարևանությամբ և փարթամ անտառներով շրջապատված` տեղակայված է համանուն հանգստյան տունը:
Վերանորոգված և դիզայներական ինքնատիպ լուծումների շնորհիվ նոր տեսք ստացած հանգստյան տունն իր բազմատեսակ ծառայություններն է առաջարկում ձեզ տարվա բոլոր եղանակներին: Մեզ մոտ դուք կարող եք մատչելի գներով վայելել խաղաղ հանգիստ անմիջապես բնության գրկում, համտեսել համեղ և առողջ սնունդ, հիանալով գեղեցիկ բնապատկերներով՝ ըմբոշխնել սոճիների թարմ ու առողջարար օդը և, ոչ պակաս կարևոր է, անհրաժեշտության դեպքում հանգիստը զուգակցել աշխատանքի հետ:
Մենք երաշխավորում ենք ձեր լիարժեք հանգիստն ու հիշարժան տպավորությունները:

Սենյակի տեսակ Բարձր սեզոն Ցածր սեզոն
Մեկտեղանոց 19 000 15 000
Երկտեղանոց/Թվին 24 000 20 000
Դելյուքս երկտեղանոց/Թվին 33 000 28 000
Սուիթ 35 000 29 000
Ընտանեկան 50 000 43 000
Քոթեջ 72 000 58 000
  • Գները ներառում են երկանգամյա սննդի արժեքը (նախաճաշ, ընթրիք) եւ ԱԱՀ:
  • Ժամանում՝ 14:00
  • Մեկնում՝ 12:00