Վերջերս կառուցված հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում: Մեր սկզբունքը շատ պարզ է. տրամադրել մեր հյուրերին բարձրակարգ ծառայություններ մատչելի գներով:

Նախագծման յուրաքնչյուր մանրուք, ինչպես նաև առաջարկվող ծառայությունները, ամենայն մանրամասնությամբ մտածված են հյուրանոցի հիմնադիրների կողմից, ովքեր մեծ փորձ ունեն տուրիզմի ոլորտում և քաջ ծանոթ են Հայաստան այցելող հյուրերի նախապատվություններին:

Հյուրանոցն ունի 12 սենյակ՝ կահավորված ժամանակակից ստանդարտներով, որոնք տեղակայված են 3 հարկերում: Նախաճաշը մատուցվում է առաջին հարկում, որտեղից ելք կա դեպի գեղեցիկ գողտրիկ այգի:

Ընդունարանը աշխատում է 24 ժամ շաբաթվա յուրաքնչյուր օր: Մեր աշխատակիցները սիրով Ձեզ կտրամադրեն ցանկացած տեղեկատվություն:

Սենյակի տեսակը Բարձր սեզոն Ցածր սեզոն
Մեկտեղանոց 29 000 25 000
Երկտեղանոց 36 000 32 000
Դելյուքս երկտեղանոց 42 000  37 000
  • Ժամանում՝ 14:00
  • Մեկնում՝ 12:00