Երևանի “Մոսկվայի Տուն”-ը Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային և գործնական համագործակցության մի յուրօրինակ կենտրոն է, որը հաջողությամբ օժանդակում է ՌԴ դեսպանատան գործունեությանը ՀՀ-ում և գտնվում է մայրաքաղաքի սրտում` անմիջապես քաղաքապետարանի դիմաց: Նորակառույց շենքը շատ հարմար դիրք ունի, այն շրջապատված է այգիներով և թատրոններով, գտնվում է գինու գործարանի, ինչպես նաեւ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Իտալիայի դեսպանատների հարևանությամբ:
“Մոսկվայի Տան” դռները միշտ բաց են բոլոր ցանկացողների առջև: Կինոհամերգային դահլիճում անցկացվում են ռուսական դասական երաժշտության համերգներ, կազմակերպվում են կինոդիտումներ, հատկապես ռուս կինոմատոգրաֆիստների հեղինակած ֆիլմերի: Կոնֆերանս դահլիճում կազմակերպվում են ֆորումներ, համաժողովներ: Ցուցասրահում ներկայացվում են հայ և ռուս երիտասարդ և հայտնի նկարիչների աշխատանքների գեղարվեստական և ֆոտոցուցադրություններ:
“Մոսկվայի Տան” 4-րդ հարկում է գտնվում 9 հարմարավետ սենյակներից բաղկացած հյուրանոցը, որի նրբաճաշակ կահավորված ընդարձակ հյուրանոցային համարները կապահովեն լիարժեք հանգիստ:

Սենյակի տեսակը

Ցածր սեզոն Միջին  սեզոն Բարձր սեզոն
Մեկտեղանոց 31 000 34 000 39 000
Երկտեղանոց 34 000 38 000 42 000
Կիսադելյուքս 40 000 49 000 52 000
Դելյուքս 50 000 54 000 59 000
  • Ժամանում՝ 14:00
  • Մեկնում՝ 12:00