Օձուն Հյուրանոցը գտնվում է Լոռու մարզի ամենամեծ գյուղերից մեկում` Օձունում, Դեբեդ գետի ձախ ափին: Այն հիանալի վայր է թե΄ բնությունը վայելելու և թե΄ պատմական բազում հուշարձանները տեսնելու համար: Այստեղ են գտնվում Օձունի Ս.Աստվածածին եկեղեցին, Սբ. Հովհաննես (717-728թթ.) և Ծիրանավոր (Ծաղկեվանք) եկեղեցիները (5-7դդ.), Հոռոմայրի վանական համալիրը (18դ.): Հյուրանոցի բոլոր համարները ունեն բացօթյա պատշգամբներ, որոնցից բացվում է տեսարան դեպի շրջակա լեռները:
Հյուրանոցն առաջարկում է Մեկտեղանոց, Երկտեղանոց, Չորստեղանոց տարբեր կարգի համարներ, ինչպես նաև երկու նորակառույց քոթեջ` ապահովված անհրաժեշտ բոլոր պարագաներով և հարմարություններով: Հյուրանոցն ունի բացօթյա լողավազան, բիլլիարդ, սեղանի թենիս և երեխաների համար նախատեսված խաղահրապարակ:
Դեպի Հյուրանոց բարձրացող ճանապարհը ոլորուն է և գեղեցիկ, իսկ բարձր տեղադիրքի շնորհիվ շրջակա տեսարանը հիանալի է: Մաքուր օդը և խաղաղ միջավայրը ստեղծում են բոլոր պայմանանները ամբողջովին լիցքաթափվելու համար:

Սենյակի տեսակ Ցածր սեզոն Բարձր սեզոն
Մեկտեղանոց 9 000 12 000
Երկտեղանոց 16 000 20 000
Չորս տեղանոց 32 000 38 000
Չորս տեղանոց լյուքս 36 000 43 000
Քոթեջ (1 անձ) 9 000 12 000
Քոթեջ (2 անձ) 16 000 20 000
Քոթեջ (3 անձ) 24 000 28 000
  • Գները ներառում են նախաճաշ և ԱԱՀ
  • Ժամանում՝ 14:00
  • Մեկնում՝ 12:00