Կապանի գեղատեսիլ կենտրոնում` Վաչագան գետի ափին, վեր է խոյանում հյուրանոցային շենք, որի իններորդ հարկում գտնվում է «Մի ընդ Մաքս» հարմարավետ հյուրանոցը:
Հյուրանոցի պատշգամբներից բացվում է կապանի սքանչելի համայնապատկեր` կանաչ պուրակներ, Խուստուփի լեռնալանջերը, Ողջի և Վաչագան գետերը:
«Մի ընդ Մաքս» հյուրանոցը, գտնվելով քաղաքի կարևորագույն հաստատությունները կապող խաչմերուկի տարածքում, աջից մոտ է ներքին գործերի և դատախազության մասնաշենքեին, ձախից` Մարզպետարանին ու Քաղաքապետարանին, հանդիպակաց մասում կա հանրախանութ, առևտրի տարբեր սրահներ, բացօթյա և փակ սրճարաններ:
Հյուրանոցի դռները շուրջօրյա բաց են բոլոր հյուրերի առջև. այստեղ նրանց սպասվում է ուշադիր ու բարեհամբույր վերաբերմունք և բարձրակարգ սպասարկում:

Սենյակի տիպը Գինը/ՀՀ դրամ
Մեկտեղանոց 17 000 AMD
Երկտեղանոց 25 000 AMD
Լյուքս (2 անձ) 35 000 AMD
  • Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ:
  • Ժամանում՝ 14:00
  • Մեկնում՝ 12:00