Գետափնյա միջնադարյան ամրոց: Ավան Ձորագետ Հյուրանոցը գտնվում է Երևանից 160 կմ հյուսիս` Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքաների կես ճանապարհին: Թեպետ կառուցվել է 2004 թվականին (գլխավոր մասնաշենքը), սակայն Ավան Ձորագետ Հյուրանոցի արտաքին ձևավորումը արված է ավանդական ոգով և այցելուի մոտ տպավորիչ վերհուշներ ու զգաղոցություններ է առաջացնում միջնադարյան հայկական ամրոցների մասին: Կառույցը երեսապատված է բազալտով և ամբողջովին տոգորված է հայկական մշակույթով. ներքին բակը զարդարված է Խոյի քանդակով, որի ոտքերն ու կողերը նախշազարդված են հայկական բանահյուսության նկարներով, սրահի պատերն ու կամարաձև մուտքերը ձևավորված են հայկական գրերով:
Ավան Ձորագետ Հյուրանոցը տեղեկայված է Դեբեդ գետի ափին` Կովկասյան լեռների անտառաշատ ու ժայռոտ փեշերին: Շրջակա բնաշխարհում զբոսնելուց, վանքերով ու հինավուրց կոթողներով հիանալուց, ձկնորսությամբ զբաղվելուց կամ պարզապես մոտակա գյուղերում շրջելուց զատ, Ավան Ձորագետ Հյուրանոցի հյուրերը հնարավորություն ունեն զմայլվելու Դեբեդ գետի վեհաշունչ տեսարաններով ու վայելելու հայկական հյուրասիրությունն ու լեռնաշխարհի անդորրը:
Ավան Ձորագետ Հյուրանոցն ունի բար ու հյուրասրահ և հյուրերը հնարավորություն ունեն ճաշելու ռեստորանի շքեղ միջավայրում կամ էլ բացօթյա ներքին բակում, որտեղից տեսարան է բացվում դեպի Դեբեդը: Ռեստորանի հայկական ու վրացական խոհանոցի խորտիկները լիովին կբավարարեն ամենանուրբ քիմքը:

Սենյակի տեսակ Ցածր սեզոն Բարձր սեզոն
Սուիտ Մեկտեղանոց 52,000 65,000
Միջին  մեկտեղանոց 34,000 43,000
Մեծ   մեկտեղանոց 40,000 50,000
Փոքր մեկտեղանոց 28,000 35,000
Սուիտ երկտեղանոց 60,000 73,000
Միջին երկտեղանոց 42,400 51,000
Մեծ երկտեղանոց 48,000 58,000
Փոքր երկտեղանոց 36,000 43,000
  • Գները ներառում են նախաճաշ և ԱԱՀ:
  • Ժամանում՝ 15:00
  • Մեկնում՝ 12:00